Արդեն երեք տասնամյակ է, ինչ «Աթենք» ընկերությունը հայ սպառողին առաջարկում է բարձրորակ մսամթերք՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին և որակի նկատմամբ պահանջկոտությանը։ Այսօր «Աթենք»-ն ունի 33 ֆիրմային խանութ՝ ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի տարբեր մարզեր։
Ի՞նչն է առանձնացնում «Աթենք» ֆիրմային խանութները շուկայում։
Գլխավոր առավելություններից մեկը մատակարարման վերահսկվող գործընթացն է։ Մսամթերքը անմիջապես արտադրամասից տեղափոխվում է խանութ՝ առանց միջանկյալ օղակների, ինչը երաշխավորում է թարմությունը և պահպանում արտադրանքի համն ու որակը։ Սա «Աթենք»-ին դարձնում է վստահելի ընտրություն սպառողի համար։