Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան՝ ներկայություն բերելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։
Նորին Սրբությանը ուղեկցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ՝ դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։