Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։
Մովսես Հակոբյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանն «Ազատությանն» այսօր հայտնեց, որ նախկին բարձրաստիճան զինվորականը չի ընդունում մեղադրանքն ու պատրաստվում է դատարանում ապացուցել իր անմեղությունը։
Սկզբնաղբյուր՝ azatutyun.am