Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզի համայնքային ոստիկանության բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ։ Տվյալ զինամթերքը դպրոցի հաշվեկշռում չէր ամրագրված որպես ուսումնական նշանակության զենք կամ զինամթերք։
Նշված փաստի կապակցությամբ ապօրինի կերպով պահված զինամթերքի ձեռքբերման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։