Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին իրական հնարավորություն կա ՌԴ-ին ստիպել դադարեցնել կրшկը. Զելենսկի

 ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում կարող է իրական հնարավորություն ստեղծվել ստիպելու Ռուսաստանին համաձայնել հրադադարի։ Այս մասին, tsn.ua-ի փոխանցմամբ, նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, սա լուրջ քայլ կլիներ պատերազմի ավարտի ուղղությամբ, թեև չէր նշանակի դրա վերջնական ավարտ։

«Հրադադարը պատերազմի ավարտի ուղղությամբ ամենամեծ քայլն է, բայց դրա ավարտը չէ: Ցավոք, մենք գործ ունենք ռուսների հետ»,- նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը ժամանակ կտար Ուկրաինային՝ ամրապնդելու անվտանգության երաշխիքները, որոնք անհնարին կդարձներին վերադարձը հակամարտության թեժ փուլին։ Սա, նրա կարծիքով, ճանապարհ կբացեր դեպի դիվանագիտություն։

Սկզբնաղբյուր՝ 24news.am

Previous Post Next Post

نموذج الاتصال