Գերմանիայի նախագահը նախօրեին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները»,-փոխանցում է Մայր Աթոռը։
Սկզբնաղբյուր՝ azatutyun.am