Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի

 .

ԵՄ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ–ից, Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կհեշտացվի։ Այս մասին որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
 
Որոշման համաձայն՝ այդ երկրների արտադրանքը կազատվի ԵԱՏՄ չափանիշներով սերտիֆիկացումից, եթե առկա են Հայաստանում և ԵԱՏՄ–ում թույլատրելի վնասակար նյութերի մակարդակին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը:
 
Վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ։ Նմանատիպ կարգը կտարածվի նաև այլ երկրների արտադրանքի վրա, եթե դրանք սերտիֆիկացվել են լաբորատորիաների հավատարմագրման համագործակցության միջազգային համաձայնագրի (ILAC) շրջանակում հավատարմագրված լաբորատորիաներում:

Սկզբնաղբյուր՝ 24news.am

Previous Post Next Post

نموذج الاتصال