Արագաչափերի քաղաքականության վերանայում. խոստումներից՝ իրականություն


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալովարագաչափերի վերացման վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, հայտարարել է. «Ես կարծում եմ, որ մենք ճիշտ կլինի՝ ձև գտնենք և լուծենք այդ հարցը հանրաքվեի միջոցով»։

Լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները պարբերաբար հիշեցնում ենվարչապետի՝ դեռևս պատգամավոր եղած ժամանակ և հեղափոխության օրերին արած հայտարարությունները՝ շեշտելով, որ Փաշինյանը չի իրականացրել արագաչափերը հանելու իր խոստումը, միաժամանակ պնդելով, որ արագաչափերի քանակն ավելացել է ճանապարհներին։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը արագաչափերի հարցում և ստուգել դրանց քանակի ավելացման վերաբերյալ պնդումները:

Փաշինյանի հայտարարությունները արագաչափերի մասին

2014 թվականին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պնդում էր, որ արագաչափերի տեղադրումից հետո ՃՏՊ-ներից զոհերի թիվն ավելացել է՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

«2010-ին 294 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ 2012-ին արագաչափերի առաջին տարում արդեն 311, 2013-ին՝ 316, այսինքն ունենք աճ։ Նույն 2011-ի համեմատ մահվան ելքով ՃՏՊ-ի թիվը 2013-ին աճել է»,- հայտարարել էր Փաշինյանը։

2015-ին Փաշինյանն առավել սուր էր քննադատում արագաչափերի արդյունավետությունը՝ նշելով. «Երթևեկության անվտանգության ապահովման առումով այս տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի բան չեն տվել։ Փոխարենը ունենք հսկայական «առաջընթաց» […] տուգանքների վճարման մասով»։

2018-ի թավշյա հեղափոխության օրերին արդեն Փաշինյանը հայտարարեց համաներման մասին․ «Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը»։

Վարչապետ դառնալուց հետո՝ 2018-ի մայիսին, Փաշինյանը կառավարության նիստում առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի գործունեությունը և ներել կուտակված տուգանքները։

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը (տույժ տուգանքները,- խմբ) ներելու մասին, ինչպես նաև մտածենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»,- ասել է Փաշինյանը։

Սակայն 2019-ի մարտին Փաշինյանն արդենփոխել էր դիրքորոշումը՝ նշելով որ մասնագետները պնդել են, որ արագաչափերի վերացումը կավելացնի զոհերի թիվը։

2024-ի նոյեմբերին նա փաստել է, որ իշխանության գալուց հետո արագաչափերը հանելու հարցում հանդիպել է «հանրության շրջանում որոշակի հոռետեսության»։

Փաստեր արագաչափերի և վթարների վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016-ից նոր արագաչափեր չեն գնվել, միայն դրանց տեղադրման վայրերն են փոխվել։ Միևնույն ժամանակ, 2024-ի հոկտեմբերին նախարարությունը 15 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել «Դիջիբեյս» ՍՊԸ-ի հետ՝ արագաչափման նոր համակարգի ներդրման և շուրջ 15,000 ժամանակակից տեսալուսանկարահանող սարքի ձեռքբերման համար։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պայմանագիրը կնքված է, բայց ֆինանսական միջոցները դեռևս հատկացված չեն։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թե՛ ՃՏՊ-ների, թե՛ դրանց հետևանքով վիրավորների թիվն իսկապես ավելացել է։ Սակայն վթարների հետևանքով զոհերի թիվը 2010-2024 թվականների ընթացքում զգալիորեն տատանվել է։

197419742319231926022602282428243156315633993399320332033535353541114111479947994016401646044604430843084613461343144314267026703354335437393739399439944479447947384738445144515179517959505950680168015846584666996699615361536537653761166116294294327327311311316316297297346346267267279279343343341341348348368368321321378378333333ՃՏՊ-ների թիվըՎիրավորներԶոհեր2010201120122013201420152016201720182019202020212022202320240200040006000

Աղբյուրը՝ Ներքին գործերի նախարարություն

ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը

(2010-2024)

ՃՏՊ-ներ

Զոհեր

Վիրավորներ

2024-ի ընթացքում արձանագրվել է մարմնական վնասվածքներով և մահվան ելքով 4,314 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 333 և վիրավորվել 6,116 անձ։ Նախորդ տարվա համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 6,5%-ով, զոհերի թիվը՝ 11,9%-ով, իսկ վիրավորների թիվը՝ 6,4%-ով:

Այս տվյալները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վերջին տասնամյակում Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը գրեթե կրկնապակտվել է: 2012 թվականի շուրջ 394,214 մեքենայից դրանց թիվը 2024-ին հասել է 920,140։

394214394214442698442698469216469216482876482876506531506531530368530368571662571662638648638648794950794950825613825613831918831918843726843726889253889253920140920140Գրանցված մեքենաների թիվը20122013201420152016201720182019202020212022202320240250000500000750000

Հայաստանում գրանցված մեքենաների թիվը (2012-2024)

*2011-ի տվյալները բացակայում են, քանի որ ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը գործարկվել է 2012-ից

Աղբյուրը՝ Ներքին գործերի նախարարություն

Ի՞նչ փոփոխություններ են եղել. որքա՞ն տուգանք է վճարվել

2018-ի հուլիսին Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով 2012-2017թթ. 

մի շարք իրավախախտումների համար կիրառված տուգանքները՝ այդ թվում արագաչափերի, համաներման ենթարկվեցին։ Արդեն 2020-ից ուժի մեջ մտավճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։

Հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Սիքյուրիթի Դրիմը», որը զբաղվում էր Երևանում արագաչափերի և լուսացույցերի սպասարկմամբ: Ընկերության հիմնադիրների, տնօրենների և աշխատակիցների նկատմամբքրեական գործեր հարուցվեցինխարդախության, փաստաթղթերի կեղծման և պետական միջոցների հափշտակման մեղադրանքներով:

2022 թվականից «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթները փոխանցվեցին պետական «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնին»։

ՆԳՆ-ից հայտնել են, որ արագության գերազանցման համար սահմանված տուգանքների վճարման վերաբերյալ տվյալները մինչև 2022 թվականը պահպանված չեն, սակայն վերջին հինգ տարիներին այս խախտման համար վճարումները միջինում կազմել են 2,7 մլրդ դրամ։ 

Սկզբնաղբյուր՝ civilnet.am


Previous Post Next Post

نموذج الاتصال