Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի նորանշանակ դեսպանին

 




Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ողջունելով դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ ուղղված հայ-ավստրիական համագործակցության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։


Previous Post Next Post

نموذج الاتصال