Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ամուսնու՝ Տիգրան Քեոսյանի մահվան մասին

Ռուսաստանցի ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսյանը մահացել է 59 տարեկանում։Լուրը հայտնել է նրա կինն ու ռուսական «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Telegram-ում նա գրել է․«Այս գիշեր Տիգրանը հեռացավ Աստծո մոտ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս ամիսների ընթացքում աղոթեցին նրա առողջության համար»։Քեոսյանը վերջին ամիսներին լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Նախկինում հաղորդվել էր, որ նա գտնվել է կոմայի մեջ՝ կլինիկական մահ վերապրելուց հետո։Տիգրան Քեոսյանը հայտնի էր իր կինոաշխատանքներով, հեռուստածրագրերով և հրապարակային ակտիվությամբ։











Previous Post Next Post

نموذج الاتصال