ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Դ. Ջենկինսի հետ, որը պատասխանատու է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերի համար։ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։