ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձով անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին։
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մենք խոնարհվում ենք 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ, ովքեր կյանքից զրկվեցին 110 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ողբերգության ընթացքում։ 2022 թ․ Հայաստան կատարած այցիս ընթացքում պատիվ ունեցա այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու այդ անմեղ զոհերին։
Կարևոր է, որ շարունակենք պատմության այս մութ էջի շուրջ լուսավորություն տարածել։ 2019 թվականին Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ սա պատմական արդարության վերականգնման և մարդու իրավունքների պաշտպանության կարեւոր քայլ էր», – նշել է Փելոսին իր ուղերձում։