Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի արդյունքը՝ շուրջ 22 մլրդ 244 մլն դրամով։
Հարկային մարմնին կատարված վճարումները կազմել են ավելի քան 329 մլրդ 123 մլն դրամ, ինչը համեմատելի է անցյալ տարվա ցուցանիշի՝ 329 մլրդ 864 մլն դրամի հետ։
Իսկ մաքսային մարմնին կատարված վճարումները աճել են՝ կազմելով շուրջ 80 մլրդ 230 մլն դրամ, որը մոտ 23 մլրդ դրամով գերազանցում է 2024-ի առաջին եռամսյակի ցուցանիշը։
Խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնում։