Ալիևը կոչ է անում լուծարել Մինսկի խումբը՝ այն համարելով ձախողված


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը երկար տարիներ զբաղվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, լիովին ձախողել է իր առաքելությունը և պետք է լուծարվի։ Նա նշել է, որ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները նույնպես պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ ընդգծելով, որ նաև Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը «ռազմական և քաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»՝ այս կերպ, իր խոսքով, հաստատելով միջազգային իրավունքի նորմերն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները Հարավային Կովկասում։

Previous Post Next Post

نموذج الاتصال